Ռեստորանի Ծրագիր

Համակարգչային ծրագիր նախատեսված բարերի, սրճարանների, ճաշարանների, թոնրատների, արագ սննդի և այլ օբյեկտների համար։ Ծրագիրը հասանելի է երեք լեզուներով` հայերեն,ռուսերեն և անգլերեն։ Ծրագիրը պարզ է, հեշտ ընկալվող,չի պահանջում հատուկ ուսուցում։ Աշխատում է ցանցով։ Բազան կարող է նաև գտնվել ձեր համակարգչում։ Ծրագրի աշխատանքի համար ինտերնետի առկայությունը պարտադիր չէ։

Անվանացանկ բաժին, Այս հոլովակում ներկայացնում ենք Անվանացանկ, Սեղաններ, Ապրանքի տեսակ բաժինները: Հոլովակում օրինակ է բերվում թե ինչպես է գրանցվում սեղանների անվանումները, Նաև գրանցում ենք մենյուն, ապրանքի տեսակ, անվանացանկ գին:

Բաղադրություն բաժին, Այս հոլովակում ներկայացնում ենք Բաղադրություն (Կալկուլացիա) բաժինը: Հոլովակում օրինակ է բերվում թե ինչպես է պատրաստվում բաղադրությունով ապրանքը և հաշվում միջին գինը:

Ապրանքի մուտք բաժին․ Մանրամասն կներկայացնենք մուտքագրվող ապրանքի դաշտերը, Կմուտքագրենք բաղադրությունով ապրանք, որից հետո ավտոմատ ելք կլինի պարունակությունները: Կներկայացնենք արագ մուտք բաժինը և մուտքերի խմբագրումը:

Ռեստորանի Ծրագրի մնացած այլ բաժիները նման են խանութի ծրագրի բաժինների հետ, որոնց հոլովակները կարող եք դիտել Առևտրային Ծրագիր էջում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +374 98 205 131

Ծրագիրը ունի հետևյալ

հնարավորությունները


1. Սեղանների և սրահների խմբավորում
2. Ապրանքների, հումքի տեսակավորում և մուտքագրում
3. Մենյուի կազմում
4. Ռեցեպտների կազմում , օրինակ` աղցանի բաղադրության կազմում
5. Սեղանն ընտրելուց հետո հայտնվում է մենյուն , մենյուից պատվերը նշելուց հետո ձևավորվում է հաճախորդի պատվերը
6. Վաճառք և կտրոնի տպում
7. Վաճառքը հնարավոր է զեղչով կամ սպասարկման գումարով, ինչպես նաև հյուրասիրությամբ
8. Վաճառք նախնական հաստատմամբ
9. Վաճառք առաքումով
10. Վաճառքների դիտում կտրոններով կամ հատերով
11. Վաճառքների դիտում ցանկացած ժամանակահատվածով (սկզբնական,վերջնական ամսաթվի ընտրությամբ)
12. Վաճառքների դիտում ըստ բաղադրության
13. Վաճառքների հաշվետվությունների արտահանում
14. Ապրանքների վնասվելու, փչանալու կամ այլ պատճառով դուրսգրում
15. Ապրանքային մնացորդի դիտում
16. Ծախսերի գրանցում (աշխատավաձ, հարկեր, կոմունալներ)
17. Շահույթի դիտում
18. Հաճախորդների բոնուսային և զեղչային քարտեր
19. 3 տեսակի իրավասություններով օգտագործողների մուտք համակարգ (մատուցող, մենեջեր, ադմինիստրատոր)։
20. Բոլոր գործողությունների լոգավորում․ (օրինակ` ապրանքի ջնջումից հետո ինֆորմացիան պահպանվում է)։

Ծրագրի տեխնիկական պահանջները

1. Օպերացիոն համակարգ։ Windows 7 sp1, Windows 10, Mac OS, Linux
2. Օպերատիվ հիշողություն։ 2 գեգաբայթ և ավելի բարձր
3. Հիմնական հիշողություն։ 128 գեգաբայթ և ավելի բարձր
4. Պրոցեսոր։ Cora i3 և բարձր
5. Մոնիտոր։ Սովորական կամ թաչ էկրանով
6. 58 կամ 80 մմ կտրոն տպող տպիչ
7. Բառկոդ սկանեռով աշխատանք հնարավոր է բայց պարտադիր չէ
8. Հաճախորդների զեղչային, կուտակային քարտերի օգտագործումը հնարավոր է բայց պարտադիր չէ

Ծրագրի տեխնիկական

նկարագրությունը


1. Ծրագիրը գրված է JavaFX 8 Ծրագրավորման լեզվով
2. Տվյալների բազան MySql 5.6/8
3. Կարող է աշխատել ցանցային տարբերակով
4. Ունի նաև web ինտերֆեյս
5. Բազայի արխիվացման/արտահանման տարբերակ