Ծառայություններ

Մենք իրականացնում ենք բիզնես պրոցեսների ծրագրավորում։ Մենք ունենք բազմամյա փորձ, Նոր լուծումների նախագծման, ծրագրավորման և ներդրման ոլորտում։ Աջակցում ենք նաև անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման հարցում։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 098 20 51 31

Նոր ծրագրային լուծումների Խորհրդատվություն։

Մենք պատրաստ ենք մեր փորձը առաջարկել ձեր ՏՏ լուծումների համակարգի զարգացման և կառավարման վերաբերյալ:
Մենք տրամադրում ենք ՏՏ լուծումներ, որոնք բարձրացնում են սպասարկումը, մատչելիությունը և արդյունավետությունը:
Նոր տեխնոլոգիան ավելի մեծ ներուժ է ընկերությունների և կազմակերպությունների համար: Դուք կստանաք առավելագույն արդյունավետություն թվայնացնելով ինչպես ներքին աշխատանքային գործընթացները, այնպես էլ հաճախորդների հետ փոխգործակցությունները:

 

Բիզնես պրոցեսների վերլուծություն և անհրաժեշտ լուծումների նախագծում։

Մենք պարզում ենք և փաստաթղթավորում ենք ձեր ընկերության պահանջները ըստ բիզնես գործընթացների:
Բիզնես գործընթացների ճիշտ վերլուծությունը և փաստաթղթավորումը հանդիսանում է հիմք լավ ծրագրային ապահովում ստեղծելու համար։
Այս փուլում անհրաժեշտ է, որ տվյալ վերլուծությունը մատչելի և ընդունելի թե բիզնես կողմի և թե ծրագրավորողների համար։

 

Նախագծված լուծումների ծրագրավորում և թեստավորում։

Մենք առաջարկում ենք արդեն իսկ նախագծված լուծումների հիման վրա կազմված փաստաթղթի (տեխ առաջադրանքի) հիման վրա ծրագրավորում։ Մեր ծրագրավորողների թիմը հնարովրինս սեղմ ժամկետներում իրականացնում է ծրագրային ապահովման իրականացում և այն լիովին համապատասխանելու է տեխնիկական առաջադրանքին։ Այնուհետև թեստավորողների թիմի կողմից ստուգվում է ստեղծված ծրագրային ապահովման համապատասխանությունը տեխ առաջադրանքին։ Դրանից հետո ստուգվում է հուսալիությունը, արագագործությունը և մատչելիությունը։

 

Ծրագրային լուծումների տեղադրում և բիզնես պրոցեսիների հետ ադապտացիա։

Մենք առաջարկում ենք մեր կողմից կազմված ծրագրային ապահովման ներդնումը բիզնես միջավայրում։ Այս փուլը իրենից ներկայացնում է ծրագրային ապահովման տեղադրումը բոլոր անհրաժեշտ սարքավորումներում (համակարգիչներ, հեռախոսներ, պլանշետներ)։ Եթե անհրաժեշտ է լոկալ ցանցի նախագծում և ծրագրի ցանցային աշխատանքի կազմակերպում։ Բիզնես պրոցեսի ադապտացիան իրենից ներկայացնում է աշխատողների հետ դասընթացների կազմակերպում ինչպես նաև ծրագրային ապահովումով աշխատելու առավելությունունների ուսուցում։

 

Արդեն իսկ ներդրված ծրագրերի ընթացիկ սպասարկում։

Մենք առաջարկում ենք մեր կողմից կազմված ծրագրային ապահովման սպասարկում։ Սպասարկումը իրենից ներկայացնում է ծրագրի անխափան աշխատանք։ Ժամանակի ընթացքում առաջացած խնդիրների, թերությունների շտկում։ Նաև ծրագրային թարմացումներ։